• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Դեսպան Վ. Աֆյանի այցելությունը Չեննայ (Մադրաս)

31 մարտի, 2024
2024թ. մարտի 30-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը դեսպանության առաջին քարտուղար Վլադիմիր Պողոսյանի ուղեկցությամբ Չեննայում (Մադրաս) այցելել է ՀՀ պատվավոր հյուպատոսություն, ծանոթացել գրասենյակի պայմաններին, ինչպես նաև աշխատանքների բարելավման ու հետագա նախանշված ծրագրերի կյանքի կոչման նպատակով՝ քննարկումներ անցկացրել Չեննայում ՀՀ պատվավոր հյուպատոս Շիվկումար Էաշվարանի հետ:
Դեսպան Վ. Աֆյանը ՀՀ պատվավոր հյուպատոսության աշխատակազմի անդամների հետ հանդիպմանն անդրադարձել է Չեննայում հայկական դարավոր ներկայությանն ու հայ-հնդկական դինամիկ զարգացող տարբեր ոլորտների, մասնավորապես՝ առևտրատնտեսական և կրթամշակութային համագործակցության ընդլայնմանն ուղղված ծրագրերի իրականացման նշանակությանը:
Մարտի 31-ին, Սուրբ Հարության տաղավար տոնի կապակցությամբ, ՀՀ դեսպանն այցելել է Չեննայի Սուրբ Աստվածածին եկեղեցի, հարգանքի տուրք մատուցել հայ իրականության սահմանադրական առաջին նախագծի՝ «Որոգայթ փառացի» հեղինակ Շահամիր Շահամիրյանի և հայերեն առաջին տպագիր պարբերականի՝ «Ազդարարի» հրատարակիչ Հարություն Շմավոնյանի գերեզմաններին, մտքեր փոխանակել եկեղեցու նկատմամբ հոգ տանող հնդիկ պահնորդի հետ, որի ընթացքում ներկա է գտնվել նաև ՀՀ պատվավոր հյուպատոսը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: